Եկեք հետ տանք 3 տարի առաջ - 15:40 10-01-2023

Ստիպո՞ւմ են, թե՞ չեն ստիպում. Միութենական կրքեր

Դեռևս դեպտեմբերի 26-ին Հանրայինի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր միութենական պետությանն անդամակցության համար Հայաստանի նկատմամբ առկա ճնշումներին։

Այս թեզն ակտիվորեն սկսեց շրջանառվել իշխանական պատգամավորների կողմից, այնուհետև թեմային անդրադարձան նաև ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, ով հարցազրույցներից մեկում անգամ պնդում էր, որ ՌԴ-ն ստիպում է մեզ Միութենական պետություն մտնել, որ ժամկետ են դրել, իսկ հայկական կողմը մերժել է ու դա է պատճառը, որ այսօր փակ է Բերձորի միջանցքը։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նշեց, որ Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի կողմից միութենական պետության կազմ մտնելու։

Հարցին՝ ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ եղե՞լ են Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ ոչ պաշտոնական խողովակ ասելով տարբեր բաներ կարելի է պատկերացնել։

«Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսություններն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար