Արտաքին 3 տարի առաջ - 16:17 09-01-2023

Իրանը չի ընդունի տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների որևէ փոփոխություն։

Ինչպես փոխանցում է իրանական Tansim լրատվական գործակալությունը, Վելայաթին այս մասին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Բաբուրինի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Վելայաթին վերահաստատել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնյան հիշեցրել է այաթոլլահ Խամենեիի խոսքերը՝ նշելով, որ Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։

«Ինչպես հայտարարել է Գերագույն առաջնորդը, Իրանը չի ընդունի գոյություն ունեցող սահմանների ոչ մի փոփոխություն, և, իհարկե, պետք է պահպանվի տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին 2022 թվականի հուլիսին Թեհրանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ Իրանը երբեք չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում