Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:30 08-01-2023

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում

Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում, իսկ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ։

Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում` աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է