Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 06-09-2026

ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Կոռուպցիան ունի բազմաթիվ դրսևորումներ, և ամենևին պարտադիր չէ, որ անձը ձերբակալվի, որ համարվի, թե կոռուպցիոն դրսևորում է եղել. բավական է կոռուպցիոն ռիսկի առկայությունը։

Տվյալ դեպքում, եթե Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանդիսանում է արտահանում-ներմուծում շղթայի ողջ ցիկլը ապահովող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի ղեկավարը, փաստը ինքնին ներմուծող-արտահողներին հուշում է (շառից հեռու) օգտվել հենց այդ ֆիրմայի ծառայություններից, որը ի դեպ ստեղծվել է հենց 2018 թվականին։

Հավելենք, որ Պետրոսյանի կինը, որպես իր բիզնեսների փաստաթղթերով սեփականատեր, տարեկան հայտարարագրում է 92 միլիոն դրամ եկամուտ։

Պետրոսյանը պետական աշխատանքին զուգահեռ այնքան անթաքույց է վարում իր բիզնեսները, որ 2022 թվականին լինելով վարչապետի աշխատակազմի պատասխանատու կառույցի ղեկավարի տեղակալ` միաժամանակ հանդիսացել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրեն, ինչը ֆիքսված է ՊԵԿ փաստաթղթերով։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև