Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։