Ներքին 3 տարի առաջ - 15:07 07-01-2023

Հացկերույթի ժամանակ 22-ամյա վարդաձորցին դանակահարել է 31-ամյա երանոսցուն

Հունվարի 6-ին, ժամը 22.55-ին,«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վիրավորում, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» աշխորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Նա հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի անտառում ընկել է:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Նոր Նորքի և Մարտունու բաժինների ծառայողների համատեղձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում,Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրի «Դեմեր» կոչվող տարածքում Երանոս և Վարդաձոր գյուղերի բնակիչ մի խումբ երիտասարդներ հացկերույթի են եղել: Այդ ընթացքում էլ միջանձնային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել 22-ամյա վարդաձորցու և 31-ամյա երանոսցու միջև, և 22-ամյա վարդաձորցին դանակահարել է 31-ամյա երանոսցուն:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին: Քննչական բաժին են ներկայացվել նաև դեպքի մասնակիցները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է