Ներքին 2 տարի առաջ - 21:53 22-08-2024

Աշտարակի «Երևան Սիթիի» դիմաց վիճաբանության ժամանակ դանակահարել են ՀՀ ՊՆ ծառայողին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Էջմիածին» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Աշտարակ քաղաքի «Երևան Սիթիի» դիմաց անհայտ անձի կողմից դանակով հարված հասցնելու հետևանքով «ձախ բազկի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Վազգեն Ս․-ն ։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս․-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ադյունքում պարզվել է, որ նշված հանցանքը կատարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Կիրակոս Մ․-ն, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցից անմիջական ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարվածը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վազգեն Ս․-ն ՀՀ ՊՆ ծառայող է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը