Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:51 04-01-2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարգադրել է բարձրացնել պահեստազորայինների պատրաստվածությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՊՆ Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ այցելել է ցամաքային զորքերի մոբիլիզացված ապահովման կայան։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «Պաշտպանության նախարարը զննել է հրետանային միջոցները, մարտական եւ մեքենայական տեխնիկան, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով եւ ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։ Տրվել են համապատասխան ցուցումներ արդիական տեխնիկական սպասարկման վերաբերյալ՝ անվտանգության միջոցների պահպանման հաշվառմամբ։

Բարձր գնահատելով անձնակազմի մարտական պատրաստվածությունը՝ գեներալ-գննդապետ Զաքիր Հասանովը կոնկրետ առաջադրանքներ է տվել հրամկազմին՝ կապված պահեստազորայինների հավաքի արդյունավետության բարձրացման հետ՝ նոր ուսումնական շրջանում տարբեր մասնագետների ներգրավման, դաշտային պարապմունքների համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը