Արտաքին 3 տարի առաջ - 19:00 03-01-2023

Կոսովոյում իրադրությունը շարունակում է մնալ «շատ փխրուն»․ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Իրադրությունը Կոսովոյում մնում է «շատ փխրուն», բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են կրկին սրել լարվածությունը։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

«Մենք ողջունում ենք լարվածության թուլացումը և արգելապատնեշների ապամոնտաժումը Կոսովոյի հյուսիսում... Իրավիճակը մնում է շատ փխրուն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը... կխուսափեն գործողություններից, որոնք կարող են կրկին հանգեցնել էսկալացիայի կամ բռնության», - ասել Է նա:

Դեկտեմբերին Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը մի քանի ոստիկանների Էր ձերբակալել՝ 1998-1999 թվականների հակամարտության ժամանակ կատարած պատերազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով:

Ի պատասխան դրա՝ դեկտեմբերի 10-ին Կոսովոյի սերբերն արգելապատնեշներ էին կանգնեցրել՝ հերթապահելով տարածաշրջանի հյուսիսում գտնվող մայրուղիներում։ Դեկտեմբերի վերջին արգելապատնեշներն սկսել էին ապամոնտաժել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում