Ներքին 4 տարի առաջ - 15:21 01-08-2022

Հայ խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը Կոսովոյում․ ՊՆ

Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում՝ ըստ մշակված ծրագրի։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես կապի մեջ է հայկական զորախմբի հետ:
Հիշեցնենք, որ Սերբիայում իրավիճակը լարվել է հուլիսի 31-ին. Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հնչել են տագնապի ազդանշաններ։ Սահմանի երկու կողմից սահմանային անցակետերում մարդիկ են հավաքվել, կրակոցներ են հնչել։
Ավելի վաղ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություն կսկսի եւ կփակի Սերբիայի իշխանությունների կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը:
ՆԱՏՕ-ից հայտարարել են, որ միջազգային ուժերը (KFOR), որոնք պատասխանատու են ինքնահռչակ Կոսովոյում անվտանգության ապահովման համար, Կոսովոյի կայունությանը սպառնացող վտանգի դեպքում պատրաստ են միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում