Ներքին 3 տարի առաջ - 18:57 29-11-2022

Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել Կոսովոյում և Լիբանանում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով եղել է Կոսովոյի տարածաշրջանում։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Կոսովոյի «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նեիլ Նոլանի, Բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անջելո Ռիստուչիայի և շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոժիցեվիչի հետ։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել առաքելությանը ընդգրկված հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության մակարդակը։ Զրուցակիցները քննարկել են նաև առաքելությանը հայ խաղաղապահների ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Պատվիրակության անդամներն այցելել են Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման տեղակայման վայր, ծանոթացել հայ զինծառայողների ծառայության կրման պայմաններին։

Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Լիբանանի Հանրապետություն և նոյեմբերի 25-ին ներկա գտնվել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հերթափոխի հանդիսավոր արարողությանը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիբանանում ՄԱԿ առաքելության բազմազգ ուժերի «Սեկտոր արևմուտք»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպպե Բերտոնչելլոյի հետ։

Գեներալ Բերտոնչելլոն գովասանքի խոսքեր է ուղղել հայ խաղաղապահների հասցեին, բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում