Ներքին 3 տարի առաջ - 20:59 30-12-2022

Տիգրան Ավինյանի տիկինն այցելել է Երևանի տուն-ինտերնատներ

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի տիկին Մարիամ Պահլավունին Ամանորի նախօրեին այցելել է Երևանի թիվ 1 ինտերնատ և Նորքի տուն-ինտերնատ։

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի և Աստղիկ Ալեքսանյանի հետ ինտերնատի բնակիչները դիտել են «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, որին հաջորդել է անմիջական զրույց։

«Արդեն քանի տարի է՝ չեմ պատկերացնում Ամանորի նախօրեն առանց սիրելի տատի-պապիներին այցելելու: Այս տարի Րաֆֆի Մովսիսյանի և Աստղիկ Ալեքսանյանի հետ միասին որոշեցինք Թիվ 1 ինտերնատի ու Նորքի տուն-ինտերնատի տատի պապիների հետ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը դիտել: Հավաքվեցինք, դիտեցինք, թեյեցինք, զրուցեցինք, ուրախացանք, ջերմացանք. էլի ենք գնալու, եթե կուզեք, դուք էլ եկեք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիամ Պահլավունին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի