Ներքին 6 ամիս առաջ - 13:32 22-03-2026

Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում. Hetq.am

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026թ. մարտի 20-ին բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։ Այս մասին գրել է Հետքը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարեր 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան կայքում հրապարակվել է «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ: Լրագրողը հարման շրջանակում դիմել է նաև քաղաքապետի հորը։ Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, որ հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, պատասխանել է. «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով, և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված, գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն, ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:


Ըստ Գրիգոր Իսկանդարյանի՝ արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ ունի «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և Արմեն Ավինյանի կատարած արտահայտությամբ՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում