Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:01 30-12-2022

Անհնար է թվում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղետների միջով անցնի ու ոչ մի հետևություն չանի․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հոդվածում, որը վերնագրել է՝ «Ինչով է ավարտվում և սկսվում տարին»:
Նա, մասնավորապես, նշում է.

Արցախը խեղդամահ են անում

Ջերմուկի մատույցներում՝ պատերազմ

Թշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջ

Հրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից

Հրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունից

Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ սրում

Մոլորված, շփոթված հասարակություն

Բացարձակ սպառված ընդդիմադիր ձևաչափեր (ներառյալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները և նախկին նախագահների ձևաչափը)

Գործող վարչապետի հայտարարությունը՝ խիստ հավանական նոր ռազմական սադրանքների մասին։

Այս պաշարով ենք մենք փակում օրացուցային տարին և սկսում նորը։ Սա կոչվում է պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։ Բայց որպեսզի այդ հրաշքը տեղի ունենա, պետք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանություն։

Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի։ Հետևաբար՝ ժամանակ գրեթե չկա։ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար լինելու է նոր կենսական միջավայր։ Իսկ նոր միջավայրերը ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժեքները։ Նոր դժվար պայմաններում կտեսնենք նաև, թե ինչպես շատերը անսպասելիորեն կլռեն, կհամակերպվեն, կգնան գործարքների, ոմանք՝ կհանգրվանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը։

Իսկ հրաշքի դեպքում կլինի այն բարդ ու կարևոր ներհայկական առողջացման դիսկուսիան (կամ գուցե՝ «ռազբորկան»), թե ինչու այսպես եղավ, թե ինչու 30 տարում հասանք այս օրվան, թե ով ինչպես պահեց իրեն, և ամենևին՝ ոչ միայն 2018-ից սկսած։

Այս օրերին բոլորն իրար մաղթում են «մենակ խաղաղություն» լինի։ Համատարած։ Չկարողացանք մարդկանց բացատրել, որ դեպի աղետ մեզ տանում են այն քայլերը, որոնց հանդեպ իրենք անտարբեր են եղել, մի կողմ քաշված են եղել, լռել են։

Առաջին հայացքից անհնար է թվում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղետների միջով անցնի, անընդհատ գոյաբանական սպառնալիքի տակ գտնվի, ու նա ոչ մի հետևություն չանի, ու ոչինչ չփոխվի՝ աղետից աղետ։

Սա երկու բացատրություն կարող է ունենալ. կամ հասարակության դիմադրողականությունը լրիվ կոտրված է, «հանձնված» ժողովուրդ է, կամ, որ պարզապես այդպես էլ չենք գտել այս ժողովրդի հետ աշխատելու, նրանց իրականությունը բացատրելու եղանակը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին