Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:52 29-12-2022

Մանևրի մեծ դաշտ ենք թողել, մեզ ցանկացած տարբերակ ձեռնտու է․ Փաշինյանը տարվա վերջին նիստը փակեց շատ բարձր տրամադրությամբ

ՀՀ կառավարության՝ տարվա վերջին նիստը Փաշինյանը փակեց շատ բարձր տրամադրությամբ։ Մասնավորապես, նիստում 2023-24 թվականներին Հայաստանի երեք մարզերում ու Երևանում ֆուտբոլի դպրոցներ կառուցելու նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց մինչև 2050 թվականն իրենց ռազմավարության այն կետը, որով նախատեսում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։

«Երբ գրել ենք՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050թ․ պետք է լինի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, էնտեղ չենք գրել տղամարդկանց, թե կանանց հավաքականը․ Ձեզ համար մանևրի մեծ դաշտ ենք թողել։ Չեմ բացառում, որ այդ ժամանակ հավաքականները կարող է սեռային տաբերությամբ առանձնացված չլինեն։ Կարճ ասած՝ մեզ ցանկացած տարբերակ ձեռնտու է»,- ասել է Փաշինյանը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ նշեց, որ մինչև 2050 թվականն այդ ոլորտում չի լինի հաստատ, բայց մեր ֆուտզալի հավաքականի վերջին հաջողությունները հույս են ներշնչում, որ առաջին անգամ որևէ ձևում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճենք․ «Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այդ պայքարը կստացվի, և 2025 թվականին ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակակիչ փուլում կունենանք գործող հավաքական։ Իհարկե դա շատ դժվար է, որովհետև Եվրոպան ընդամենը 7 տեղ է ստանում, բայց սա մեր շատ մոտ և տեսանելի նպատակն է»։

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Եթե հաշվի առնենք, որ մենք հիմա Եվրոպայի ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրներից ենք, եթե ոչ ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկիրը, 7-ի մեջ լինելու հավակնություն, իհարկե, կարող ենք ցուցաբերել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում