Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 07:10 04-09-2025

Փաշինյանը փակեց Արցախյան էջը. ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինսկի խումբն արդեն փաստացի լուծարված է: ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռել յայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:
Անդրադառնալով այս տեղեկությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փակեց Արցախյան էջն ու ՀՀ-ն մաս դարձրեց Մեծ Թուրանի. «Փաշինյանն ու քպական խմբակը հատուկ գործողության արդյունքում 2018 թ. գունավոր հեղաշրջմամբ բերվեց իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և Հայաստանի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով դեպի Արևմուտք և Թուրքիա շրջելու համար, ինչն էլ նա ու նրա փողասեր դիլետանտ թիմը կյանքի են կոչում։
Փաշինյանական կլանն իր գործողություններով նմանվում է թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի հարցը փակվի՝միայն թե իրենք մնան իշխանության և շարունակեն հարստանալ։ Քպականներն ու նրանց հարազատները, ովքեր մինչև 2018 թվականն ապրում էին գրեթե աղքատության մեջ, այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել»։
Ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ում ծաղկում է քպականների կոռուպցիան, մեծ չափերի է հասել արտագաղթը, արտաքին պարտքն է աճում, ինչպես նաև կազմաքանդվում են պետական և ուժային համակարգերը։ Դա արվում է գիտակցված՝ հայոց պետականության լուծարման համար։ Փաշինյանին և թիմին չեն հետաքրքրում հայկական ազգային ու պետական շահերը, նրանց միակ գերխնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով և վերարտադրությունը 2026 թվականին։
«Արցախյան էջը փակելով՝ Փաշինյանն ու թիմը մեսիջ են հղում Արևմուտքին և թուրք-ադրբեջանական տանդեմին, որ ՀՀ-ում այդ ուժերը հենվեն հենց քպականների վրա։ Անկարային և Բաքվին Փաշինյանն ու թիմը ձեռնտու են, քանի որ նրանք ատում են Արցախն ու արցախցիներին, իսկ Արևմուտքի համար Փաշինյանը ձեռնտու է որպես հակառուսական, արևմտամետ քաղաքականություն վարող գործիչ»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ Հայաստանը ՔՊ-ի օրոք մեծ տեմպերով մաս է կազմում Մեծ Թուրանի. թուրքական աշխարհի դիրքերը ՀՀ-ում ամրապնդվելու են հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում։
Ըստ ալիքի, Հայոց պետականության կազմալուծումը հնարավոր է կանխել միայն իշխանափոխությամբ. հերթական ընտրությունների ժամանակ Փաշինյանն ու թիմը կեղծելու են ընտրություններն և ուժով պահեն իշխանությունը։ Փողոցային համազգային պայքարը միայն թույլ կտա փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն։ «Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ՝ Փաշինյանի հեռացման նպատակի շուրջ և սկսի ոտքի հանել ՀՀ քաղաքացիներին ոչ միայն Երևանում, այլ մարզերում»,-ամփոփում են հեղինակներն ու նշում, որ մարզերում քաղաքական կյանքը մահացած է՝ մարզաբնակ ՀՀ քաղաքացիները հավատում են Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող փաշինյանական հեքիաթներին՝ տնտեսական աճի և խաղաղության մասին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ