Ներքին 3 տարի առաջ - 22:50 24-12-2022

Հերթական սադրանք է․ արցախցին՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Արցախի Բերձորի միջանցքից արդբեջանցիները հերթական սադրիչ տեսանյութն են հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հավաքվում միջանցքի տարածքում ռուս խաղաղապահների տեղադրված վրանները։

Արցախի մեր զրուցակիցն Oragir.News-ին ասաց, որ ադրբեջանական աղբյուրի տարածած տեսանյութը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն հերթական սադրանք է։ «Դա ադրբեջանական նյութ է, որը կարելի է դասել դեռևս օրեր առաջ տարածված մեկ այլ տեսանյութի շարքին։ Այն ժամանակ էլ հայտարարվում էր, թե տեսանյութում միջանցքով անցնող բեռներով արցախցիների համար հումանիտար օգնություն է տեղափոխվում։

Բոլորս էլ, սակայն, տեսանք, որ տարածվող տեղեկությունն իրականության հետ որևէ կապ չուներ ու այդ բեռներն ընդամենը ռուսների կարիքների համար էին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է