Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:53 23-12-2022

Լաչինի ճանապարհի «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր են․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունն անդրադարձել է Արցախի 12-օրյա շրջափակման շուրջ հայտարարություններին․

«Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաև իրականացված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ և արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները: Այսպես.

• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետևում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել:

• Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է:

• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ:

• Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական հայցին ի պատասխան Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ ճանապարհը փակ է պահվում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակված տեսանյութերը փաստում են հակառակը:

• ՄԻԵԴ-ին ներկայացված գրավոր պարզաբանումներում Ադրբեջանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայվելու» գործընթացին պետության մասնակցությունը կամ կազմակերպումը, իսկ այդ դեպքում տարակուսելի են ճանապարհը երթևեկության համար անվտանգ ու երաշխավորված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու պնդումները:

• Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացահայտորեն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնորեն հանդես են եկել հակահայ խոսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտորեն ներկայացել են ատելություն քարոզող գրառումներով, հայի սպանության համար դատապարտված անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր:

• 2020թ. 44-օրյա պատերազմից հանրությանը հայտնի՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված ամենադաժան վայրագությունների պայմաններում Ադրբեջանը Արցախի նույն բնակչությանն առաջարկում է ճանապարհի շրջափակված հատվածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի