Ներքին 3 տարի առաջ - 19:19 22-12-2022

ՊՎԾ-ն առաջարկել է քաղաքապետարանին չեղարկել մեքենաների վարձակալության մրցույթը

Երեկ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյանիր էջում անդրադարձել էր քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին, որով նախատեսվում էր վարձակալել կոնկրետ մակնիշի և արտադրության կոնկրետ թվականի մեքենաներ, ինչը տարակուսանք էր առաջացրել ավագանու անդամի մոտ։

Այսօր արդեն Աբգարյանը հայտնում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից իր հետ կապ են հաստատել և տեղեկացրել, որ ՊՎԾ-ն այդ մեքենաների վարձակալության հարցով մշտադիտարկում է արել և առաջարկել է քաղաքապետարանին չեղարկել մրցույթը:

«Ես ճիշտ էի, քաղաքապետարանը՝ սխալ»,- գրել է Աբգարյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի