Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:46 22-12-2022

Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք․ ՊՆ նախկին փոխնախարար

Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք, որտեղ, ըստ թուրք-արևմտյան որոշ շահերի` մեր ժողովուրդը պետք է պարտվի ու կորցնի ամեն բան: Այդ պատերազմից խուսափելու միակ տարբերակը Նիկոլին, այսինքն` թուրք-արևմտյան ծրագրերի սպասարկուին փոխելու մեջ է: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա նաև գրել է․

Ամանորի անիմաստ դարձած ծախսեր անելուց ու լավ խմելուց հետո, ճիշտ կլինի, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ խելքի գա ու մտածի ինքն իր մասին: Որովհետև, հաջորդ` նախատեսվող պատերազմում իր գոյությունը հարցականի տակ է դրված: Քաղաքացին պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է անելու, եթե օրինակ Երևանի մոտակայքում հրթիռներ պայթեն (այս հարցի պատասխանը նույնիսկ նիկոլի տխրահռչակ կառավարությունը չունի):

Սրանք բացարձակ լուրջ և իրատեսական վտանգներ են: Հետո չասեք, մենք ի՞նչ իմանայիք: Նիկոլը բոլորիս թշնամին ու հակառակորդն է, առաջին հերթին` հենց նիկոլականների: Նա ամեն կերպ փորձում է հայրենազրկել ու մեկընդմիշտ վերջ դնել հայկական գործոնին:

Հիմա աշխարհը կրկին դառնում է քաոտիկ ու խառնաշփոթ, որտեղ թուրքական ծրագրերի համար գալիս է առիթը օգտագործելու և նիկոլի օգնությամբ մեր ժողովրդին լրիվությամբ հայրենազրկելու պահը: Մնում է դա հասկանան մարդիկ, և իրենք վերջ դնեն նիկոլիզմի ավերիչ շղթային` զրկելով նրան իշխանությունից:

Այդ կերպ հաստատ կխափանվեն մեր երկրի արտաքին թշնամիների դավադիր պլանները: Որովհետև կան նաև բարեկամներ, ովքեր պատրաստ են հակադրվել թուրքական ծրագրերին, եթե Հայաստանում լինի նորմալ, ազգային իշխանություն:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»