Արտաքին 3 տարի առաջ - 20:54 21-12-2022

Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է արել օգտագործել ընձեռնված հնարավորությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հայաստանին կոչ է արել լավ գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրեն ընձեռնված հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Հուլուսի Աքարն այս մասին ասել է Թուրքիայի Կայսերի քաղաքում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտապանության նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում։

Աքարն ընդգծել է Հայաստանի կողմից իրեն մեկնված խաղաղության և բարեկամության ձեռքը բռնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է լավ օգտագործի այս հնարավորությունը»։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ «եթե Հայաստանը խուսափի հրադադարի խախտումներից և պահպանի հրադադարի համաձայնագիրը, դա կարող է մաս կազել խաղաղությանն ու կայունությանը»։ Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն կհաստատվի։

«Դա կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Վերջինս հայտնել է, որ Թուրքիան միշտ տարածաշրջանում և աշխարհում հանդես է եկել խաղաղության և կայունության օգտին։ Նրա խոսքով՝ Անկարան մեծ ջանքեր է գործադրում ինչպես Կովկասում, այնպես էլ Սև ծովում խաղաղության և կայունության համար։


Նշելով, որ Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության, հանգստության և կայունության օգտին իր տարածաշրջանում և աշխարհում, Աքարն ասել է. «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում խաղաղության և կայունության համար Սև ծովում և Կովկասում, հավասարակշռված և կառուցողական քաղաքականություն, ներառյալ Մոնտրոյի իրականացումը, մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ տարածաշրջանում հրադադարի և դիվանագիտական ​​լուծման հասնելու համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի