Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:18 21-12-2022

ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար ռեժիմի գործունեության արդյունքում քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն ամբողջությամբ վերահսկվում են իշխանությունների կողմից, ակնհայտ է, որ այս գործողությունների հիմնական նախաձեռնողը հենց իշխանություններն են, իսկ նպատակը որևէ առնչություն չունի բնապահպանական հարցերին։

Այս հանգամանքի մասին են վկայում նաև հենց Ալիևի հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանի կողմից «ակտիվիստներին» ցուցաբերած աջակցությունը: Այսպես կոչված «բնապահպանական» բողոքի ցույցերը նպատակաուղղված են արցախահայության ահաբեկմանը, Արցախի էթնիկ զտմանն ու հայաթափմանը, շուրջ 120 հազար մարդու պատանդ պահելով՝ բանակցային գործընթացում սեփական շահերի առաջմղմանը։

Արտակարգ այս իրավիճակի պատճառով Արցախում դադարել է պարենի, դեղորայքի ու բժշկական այլ պարագաների մատակարարումը: Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ պատշաճ օգնություն ցուցաբերել։ Բացի դրանից՝ ստեղծված պայմաններում խաթարվել էր արցախցիների՝ կրթություն ստանալու իրավունքը:

Իր հակամարդկային քաղաքականությամբ Ադրբեջանը ոտնահարում է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և կենսական ու անքակտելի այլ իրավունքները, վտանգում արցախահայության գոյությունը, ինչը հնարավոր չէ այլ կերպ, քան էթնիկ զտման մտադրություն մեկնաբանել։ Արցախահայությունն այսօր կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Երևանի պետական համալսարանը, խստորեն դատապարտելով Լաչինի միջանցքի արգելափակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու ակադեմիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ նրանց հրատապ ուշադրությունը հրավիրելով արցախյան այս գոյավիճակի վրա, և կոչ անում հնարավոր բոլոր հարթակներով բարձրաձայնել հարցն ու կանխել հումանիտար լայնածավալ աղետի հետագա խորացումն ու դրա անդառնալի հետևանքները»,- ասված է ԵՊՀ կոչում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում