Արտաքին 3 տարի առաջ - 16:53 20-12-2022

Ադամ Շիֆը նշել է, որ Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամն արդեն իրողություն է։ Այս մասին Շիֆը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Կոնգրեսականը շեշտել է, որ Արցախի հիվանդանոցներից մեկում քաղաքացի է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից:

«Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- գրել է Շիֆը։

Վերջինս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է