Սպորտ 3 տարի առաջ - 20:00 19-12-2022

Մունդիալների պատմության մեջ երբեք նման եզրափակիչ չի եղել․ Սուրեն Բաղդասարյան

Քաթարում ավարտվել է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Ֆենոմենալ եզրափակիչը Մունդիալի իսկական զարդն էր․ Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականներն իսկական տոն պարգևեցին ֆուտբոլասերներին։

Oragir.News-ը ԱԱ-2022-ի եզրափակչի և ֆուտբոլային գլխավոր մրցաշարի ընթացքի մասին զրուցել է անվանի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ․

«Անկախ գրանցված անակնկալներից՝ եզրափակիչ դուրս եկան գլխավոր ֆավորիտները։ Վճռական հանդիպումը դարձավ երազանքների եզրափակիչ։ Ինքս ներկա եմ եղել բազմաթիվ եզրափակիչների, կարող եմ խոստովանել, որ Մունդիալների պատմության մեջ երբեք նման եզրափակիչ չի եղել, այսպիսի սցենար պարզապես աննախադեպ էր։ Եզրափակիչը զարդարեց Մունդիալը։

Մբապեն անհավանական ֆուտբոլ է ցուցադրում։ Եթե նախապես ասեին, որ նա հեթ-տրիկի հեղինակ կդառնա և Ֆրանսիայի հավաքականը չի դառնա Աշխարհի չեմպիոն, դժվար թե որևէ մեկը հավատար։ Ընդգծեմ, որ ամբողջ մրցաշարի ընթացքում ֆրանսիացիները բալանսավորված ֆուտբոլ խաղացին։ ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում Մեսսին և Մբապեն առանձնացան իրենց խաղով․ մեկ այլ հավաքականում այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ չկա։

Մեսսին հրաշք գործեց՝ 35 տարեկանում մասնակցելով բոլոր խաղերին և խաղալով բարձր մակարդակով։ Նա մինչև վերջ կռվում էր՝ գումարած արգենտինացիների թիմային լավ խաղը։ Ամեն դեպքում, Մեսսիի աստղահանդեսն էր․․․ ոչ բոլոր երկրպագուներն էին երկրպագում հենց Արգենտինայի հավաքականին, նրանք ցանկանում էին, որ հենց Մեսսին գլխավերևում պահի գավաթը։ Լիոնելը կարողացավ վճռական ներդրում ունենալ, որպեսզի հասնի բարձրակետին։

Մի խոսքով, գերագույն հաճույք ստացանք այս առաջնությունից և հատկապես եզրափակչից։ Նշեմ նաև, որ ԱԱ-ն բարձր մակարդակով էր կազմակերպված, ֆուտբոլային մեծ տոնախմբություն էր»,- ասաց Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը