Արտաքին 3 տարի առաջ - 17:00 19-12-2022

Անկարան դժգոհ է իր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներից. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում Անկարայի որոշ դաշնակից երկրներ Թուրքիայի նկատմամբ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցում անարդար սահմանափակումներ են կիրառում։ Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է Il Messaggero թերթին տված հարցազրույցում։

Աքարը շեշտել է, որ դաշնակիցների հետ համագործակցությունը մշտապես եղել է Թուրքիայի առաջնահերթությունը։

«Բայց, ցավոք, երբեմն մենք բախվում ենք մեր որոշ դաշնակիցների կողմից պաշտպանական ոլորտում համագործակցության անարդար սահմանափակումների, և դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն Թուրքիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի վրա: Մենք ակնկալում ենք, որ բոլոր սահմանափակումները կվերացվեն»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս կարևորել է Թուրքիայի դերը ահաբեկչության դեմ պայքարում, ինչի համար Անկարան մտադիր չէ թույլտվություն խնդրել որևէ մեկից։ Նա հիշեցրել է Թուրքիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերվող օգնությունը և երկրի տարածքում Սիրիայից գրեթե չորս միլիոն փախստականների ընդունելությունը։

«Խնդրում ենք հաշվի առնել, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան ներկայացնում է Եվրոպան ահաբեկիչների և փախստականների հոսքից պաշտպանող վերջին պատնեշը»,- եզրափակել է Աքարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի