Ներքին 3 տարի առաջ - 14:48 17-12-2022

Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։

Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտրային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։

Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրել է իր կոմիտեները, որոնցից է Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանասաբանկային, թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում