Ներքին 4 տարի առաջ - 19:45 28-04-2022

Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի ֆինանսների նախարարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։

ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցմանն ու կանոնակարգմանը, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, որոնք առավել հանգամանորեն կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առաջիկայում նախատեսվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում