Ներքին 3 տարի առաջ - 17:48 16-12-2022

Այսօր միանձնյա որոշմամբ ստորագրված այդ հայտարարության որևէ կետ չի կատարվում․ Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի կողմից հնչող ոչ կառուցողական ու ագրեսիվ հայտարարություններն ուղղված է միջազգային հանրությանը։ Ինչին, ցավոք սրտի, չեն տիրապետում մեր Արտաքին գործերի նախարարությունում։ Միայն ինչ-որ լղոզված կոչեր են հնչեցնում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառալով նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմի համար սա նորմալ հայտարարություն է և բնավ զարմանալի չէ։ Որովհետև երեկ, այո՛, նաև տելեգրամյան ալիքներն էին սա շրջանառում։ Նույնիսկ տեսահալովակ կար, թե ինչպես էին իրենք իբրև թե բաց թողնում մեքենաներ և, իբր, ճանապարհը բնավ փակ չէ, ինչպիսին մենք ենք նկարագրում։ Սամեր ցավալի կողմն է»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իրականում ճանապարհը փակ է ու մեքենաները բնավ էլ չեն կարողանում երթևեկել այնտեղով։ «Փակել են ոչ թե բնապահպանները։ Ես ամեն անգամ խնդրում եմ այդ ուղղումն անել, որ իրենք հատուկ ջոկատայիններ են։ Եվ ուղիղ հրահանգ ունեն հենց իրենց իշխանություններից։ Փակել են այնպես, որ այսօր Արցախում մենք արդեն հնարավորություն չունենք նույնիսկ հնարավորություն չունենք հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու։ Այսօր պլանային վիրահատությունները չեն կատարում։

Գումարած դրան՝ վերակենդանացման բաժանմունքում ունենք ծանր հիվանդներ, որոնց կյանքին արդեն իսկ ուղիղ վտանգ է սպառնում։ Նրանց շտապ Հայաստան տեղափոխելու անհրաժեշտություն կա։ Նույնիսկ այդ հնարավորությունից մենք զրկված ենք»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից իրականացված շրջափակման արդյունքում մարդիկ ֆիզիկական ուղիղ ու անմիջական վտանգի առաջ են կանգնած։ «Սա իրականությունն է։ Թե դա ինչպես է իրականացնում Ադրբեջանը՝ նորություն չէ, որովհետև այդ երկիրը միշտ է ունեցել ներկայացման իր այս ձևը։ Մյուս կողմից, սակայն, նորմալ չէ, որ չկա որևէ արձագանք՝ Հայաստանյան իշխանությունների՝ գոնե Արտաքին գործերի նախարարության կողմից։ Որ սա բնավ Ադրբեջանի գործը չէ, ինչպես իրենք են հայտարարել։ Որովհետև կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ ՀՀ «փառավոր» վարչապետն է ստորագրել։ Կառավարության նիստի ժամանակ էլ՝ ինքը նշելով բոլոր այն արարքները, որ առ այսօր արել Ադրբեջանը՝ փաստեց, որ դրա տակ ստորագրել է Ալիևը։ Բայց «մոռացավ» ասել, որ ինքը ևս ստորագրել է, և այս իրավիճակի ողջ պատասխանատվության կրողն ինքն է։

Որովհետև իր որոշումները եղել են միանձնյա, իր ստորագրությունն ինքը դրել է իր որոշմամբ, և այսօր իր ստորագրությամբ դրված հայտարարության որևէ կետ չի կատարվում։ Իսկ ինքը նստած կառավարության նիստի ժամանակ նորից ուղղակի այն կետրեը, որոնք չեն կատարվում։ Եվ կրկին «մոռանում է» նշել, որ, ըստ էության, Ադրբեջանի կողմից չեղարկվում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։ Այդ ուղղությամբ իր կողմից որևէ գործուն քայլ չկա կատարված»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակ է դեռևս դեկտեմբերի 3-ից, սակայն, առ այսօր Արցախյան կողմը որևէ պահանջ չի ստացել ադրբեջանական կողմից։

«Ինչի՞ համար են իրենք անում դա։ Մենք որևէ պահանջ չենք ստացել այդ ուղղությամբ։ Եթե որևէ մեկին, այդ թվում և ՀՀ իշխանություններին, թվում է, որ մենք ինչ-որ տելեգրամյան ալիքներից, ինչ-որ մարդկանց, որոնք հատուկ ջոկատայիններ են, կոչերը լսենք ու դրանից ենթադրություն անենք կամ դա ընդունենք որպես պահանջ՝ բոլորը չարաչար սխալվում են։ Արցախը պատրաստ է երկխոսության, Արցախը պատրաստ է հանդես գալ որպես լիիրավ կողմ, նստել եռաչափ՝ Արցախ-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով ու քննարկել այս իրավիճակը, ստանալ գրավոր պահանջներ և պատասխանել գրավոր կերպով։ Իսկ մնացած հեքիաթներ են՝ քողարկված ինչ-որ պահանջների տակ, որը բացարձակ այդպես չէ։

Մարդիկ՝ Ադրբեջանի ռազմական գործիչներն ուղղակի եկել ու փակել են ճանապարհը՝ ունենալով հստակ ցուցումներ ու հանձնարարականներ՝ իրենց ղեկավարության կողմից, և առանց որևէ պայմանի ուղղակի, փակել են ճանապարհը։ Այսպիսով այստեղ արդեն իսկ ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, որովհետև մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, ինչպես ասացի՝ հիվանդների։

Եվ այդ ուղղությամբ մենք գործուն քայլեր չենք տեսնում գլխավոր պատասխանատուի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա այսօր պետք է կարողանար միջնորդ կողմին, այն է՝ ՌԴ-ին, իրավիճակը ներկայացնել այնպես, որպեսզի նորից եռաչափ հարթակում այս խնդրին լուծում տրվեր։ Սա քաղաքական խնդիր է։ Էստեղ չկա որևէ պահանջ․ կլինի բնապահպանական կամ այլ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պատշաճ չարձագանքելու հետևանքով Արցախի հիվանդանոցներում մարդկանց մահացության ամբողջ պատասխանատվությունը կկրեն ՀՀ կառավարության ղեկավարն ու իշխանության մյուս ներկայացուցիչները։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ իրեն զանգում են քաղաքացիներ, որոնք նախապես գրանցված են եղել ՀՀ-ում շտապ վիրահատական միջամտության համար։ «Դրանք այնպիսի անհետաձգելի առողջական խնդիրներ են, որոնք նրանք արդեն իսկ պետք է բուժման ընթացքի մեջ լինեին։ Դրա հետևանքները նույնպես թող չափեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ իրավիճակի համար»,- ասաց պատգամավորը։

Իր խոսքով՝ այս պահին Արցախում խնդիր կա դեղամիջոցների, սննդի ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարման։ «Այն, ինչ թվարկեցի նույնպես անվտանգային բաղադրիչ ունեն։ Անվտանգությունը միայն շփման գծին ու սահմանին չէ։ Բայց, բնականաբար, արդեն իսկ մենք տեսել ենք Հայաստանի սահմանի ուղղությամբ թշնամու հերթական գործողությունները։

Չնայած միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար իրենք դեռևս զերծ են մնում այդպիսի քայլերից, բայց, բնականաբար, չի բացառվում, որ իրենք կոնկրետ ռազմական գործողությունների էլ գնան նաև շփման գծի ուղղությամբ։ Որովհետև մեր շփման գծին են մոտ բոլոր բնակելի վայրերը։ Այսպիսով, կարող են փորձել խուճապ առաջացնել մարդկանց մեջ»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ Հակոբյանի, հանրությունը պետք է ՀՀ ներկա իշխանություններից պահանջի արագ գործողությունների դիմել։ «Այս խնդիրը զուտ Արցախում բնակվող հայինը չէ միայն։ Այս խնդիրն առնչվում է նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցներին։

Եվ այն, ինչ այսօր մեծ մասշտաբով արվում է մեր նկատմամբ՝ դեռևս փոքրիկ չափերով արվում է Հայաստանի նկատմամբ։ Բայց դա գնալով մեծանալու է։ Եթե մենք հիմա չփորձենք այս հարցրին լուծում տալ՝ հետո գուցե այլևս անհնար լինի դրա լուծումը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ