Ներքին 3 տարի առաջ - 13:46 16-12-2022

Ինչո՞ւ Անահիտ Ավանեսյանը չի այցելում Արտակ Բեգլարյանին․ ԱՆ պարզաբանումը

Երբ այցելի բնականաբար կտեղեկացնեմ ես Ձեզ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջիկայում այցելելո՞ւ է արդեն մի քանի օր նստացույց անող Արտակ Բեգլարյանին, տեղեկանա նրա առողջական վիճակից, անհրաժեշտության դեպքում առողջության պահպանման մասին խորհուրդներ տա։

Խաչատրյանից հետաքրքրվեցինք, Առողջապահության նախարարի մասնագիտությամբ բժիշկ չլինելը կարո՞ղ է պատճառ լինել նրա, որ նախարարը չայցելի Բեգլարյանին, քանի որ անհրաժեշտության դեպքում չի կարող առողջապահության պահպանման մասով խորհուրդներ տալ՝ Խաչատրյանն արձագանքեց.

«Եթե պաշտոնյան այլ մասնագիտություն ունի դա խանգարելու է նստացույց անող որևէ այլ պաշտոնյաի, կամ այլ քաղաքացու այցելելու, ինձ համար դա իրականում ոչ մտահոգություն է, ոչ հարց է։ Նախարարը, չեմ կարծում, որ խորհուրդներ տալու համար է այցելելու, երբ այցը լինի, ես Ձեզ կասեմ և հստակ կտեղեկացնեմ՝ ինչ զրույց է եղել»։

Խաչատրյանն ասաց նաև, որ այս ամբողջ ընթացքում նախարարը կապի մեջ է ԱՀԿ-ի հետ, որպեսզի կարողանան այս հումանիտար աղետից լուծման ուղիներ գտնեն։ «Եթե այս թեմային եք անդրադառնում՝ պետք է նշեմ նաև, որ նախարարը մշտական կապի մեջ է նաև ԱՀԿ-ի հետ, մասնավորապես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավարի հետ, անընդհատ իրավիճակի մասով հեռախոսազրույցներ է ունենում, կապը պահելու, հասկանալու համար՝ երբ իրավիճակը ինչ-որ լուծում ստացավ, որ կարողանանք այս հումանիտար աղետից դուրս գանք։ Դեղորայքի ապահովման հարցով, եթե կարիք կա, հիվանդների տեղափոխման հարցով մշտապես նախարարը զբաղվում է, և համակարգված խնդիրը կարողանում ենք պահել նաև միջազգային ատյաններում»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ հիվանդներ կան Արցախի հիվանդանոցներում, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են ու ունեն բուժօգնության կարիք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում