Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:20 16-12-2022

«Հայաստան» խմբակցության չորս առաջարկներից երեքը չեմ ընդունել․ ԱՆ տեղակալի ելույթի ընթացքում ընդդիմադիրները լքեցին դահլիճը

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին», մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում, և այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները, ովքեր նիստի մեկնարկին ևս բացակա էին, և դահլիճ էին մտել ուշացած, լքեցին նիստերի դահլիճը։

Արդարադատության նախարարի տեղակալ էլ իր ելույթում նշեց, որ չորս գրավոր առաջարկներ են ստացել «Հայաստան» խմբակցությունից․ «Չորս առաջարկներից երեքը, ըստ էության, նույնաբովանդակ էին, երեքն էլ իմ կողմից չեն ընդունվել, բացատրեմ՝ ինչու․ որովհետև առաջարկվել է ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման պրոցեսը շարունակել վերապահել Հանրապետության նախագահին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դառնում է ՆԳՆ-ին ենթակա պետական մարմին, այդ դեպքում այս կանոնակարգը գործել չի կարող։ Բացառություն է կազմում միայն ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը, որովհետև այսօր գործող Սահմանադրության կանոնակարգի ուժով ոստիկանության զորքերը համարվում են այլ զորքեր և հետևապես կոչումների և նշանակումների հետ կապված հարցերը գտնվում են Հանրապետության նախագահի տիրույթում։ Մենք ձեռնամուխ ենք լինելու նաև ոստիկանական գվարդիայի ձևավորմանը և այստեղ այս անհամաչափությունը, ըստ էության, կշտկենք․ ոստիկանության զորքերի հրամանատարին ևս կնշանակի վարչապետը՝ նախագահի փոխարեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում