Արտաքին 3 տարի առաջ - 16:50 14-12-2022

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողան-Ալիև հանդիպումը կայացել է Թուրքմենսանում ընթացող Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան առաջին եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների քննարկած թեմաների շրջանակի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Էրդողանի, Ալիևի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ստորագրվել են համաձայնագրեր առևտրի, գիտության, կրթության, մշակույթի, մաքսային, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում