Ներքին 3 տարի առաջ - 11:20 14-12-2022

ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի կառավարության ներկայացուցիչներին

Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը և ադրբեջանական՝ էթնիկ զտում և հայրենազրկում հետապնդող քաղաքականության վերջին դրսևորումները։

ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկություններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի կողմից ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման և համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջև ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով