Արտաքին 3 տարի առաջ - 14:58 13-12-2022

Ամերիկացի ադրբեջանամետ քաղաքագետը միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներին»

Ամերիկացի ադրբեջանամետ քաղաքագետ, միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Փիթեր Թեիսը միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներին», ովքեր ավելի քան մեկ օր է ինչ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ Ադրբեջանական «Report» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեիսը Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին «ադրբեջանական էկոակտիվիստների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների» ակցիան «պատմական» է որակել։

Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացիները «խաղաղ բողոքի ցույցեր են իրականացնում՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության և քաղցրահամ ջրային ռեսուրսների ավելի լավ կառավարման»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը «քայլեր է ձեռնարկում հրատապ բնապահպանական խնդիրները լուծելու համար և մեծ ներդրումներ է կատարել՝ գյուղատնտեսական հողերի և ջրային ռեսուրսների աղտոտման հետևանքները մեղմելու համար»։

Փիթեր Թեիսը հայտնել է, որ «հայկական ռեժիմը շարունակում է աղտոտել Ադրբեջանի տարածքները, այդ թվում՝ վարելահողերը վտանգավոր տարածքի վերածելով»։ Նա նշել է, որ այս ամենը «փաստում է, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունն անօգուտ է»։ «Ռուսական խաղաղապահ զորքերը տարածաշրջանում նույնքան անօգուտ են, որքան ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայերը սկսեցին հակահետևակային ականներ տեղադրել Լաչինի միջանցքի երկայնքով, իսկ ավելի ճիշտ՝ դիվերսիոն գործողություններ իրականացնել ռուսական զորքերի քթի տակ»,- ասել է նա։

Վերջինս նաև ափսոսանք է հայտնել, որ «օտար երկրները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախումբը, լռեցնում են առկա խնդիրները՝ չխոսելով ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգում գտնվող բնապահպանական խնդիրների պաշտպանության մասին»։

Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի «ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների» պահանջներին, ովքեր արդեն երկրորդ օրն է «բողոքի ակցիա» են իրականացնում Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին։

«ՄԱԿ-ը, ԱՄՆ կառավարությունը և Եվրամիությունը շտապ պետք է բարձրաձայնեն այս հարցը և ճնշում գործադրեն Հայաստանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի շրջակա միջավայրի ու ջրային ռեսուրսների աղտոտումը: Լռությունը լուծում չէ: Ադրբեջանն ու նրա ժողովուրդը անհավատալի քանակությամբ ռեսուրսներ են ներդրել շրջակա միջավայրի պաշտպանության համար, վճռականություն են դրսևորել Կասպից ծովի էկոլոգիան պաշտպանելու գործում, մինչդեռ միջազգային հանրությունը նպատակաուղղված լռել է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի