Ներքին 3 տարի առաջ - 13:41 13-12-2022

Ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ էլ ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար ճանապարհը բացելու ուղղությամբ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրատապ հայտարարություն է կատարել իր ֆեյսուքյան էջում՝ անդրադառնալով Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների ծայրահեղ ծանր վիճակին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Բնապահպանական ֆեյք հանցագործության տակ Ադրբեջանը երեկ կրկին փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։

Էս պահին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում և րոպե առաջ նրանց պետք է տեղափոխել Երևան՝ վերջիններիս կյանքը փրկելու համար։

Ո՛չ Հայաստանի իշխանությունները և ո՛չ էլ ռուս խաղաղապահ կոնտիգենտը ոչինչ չի անում գոնե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար «խաղաղասեր թուրքի» փակած ճանապարհը բացելու ուղղությամբ։

Դիմում եմ միջազգային կառույցներին, եթե այդպիսիք դեռ կան ու չեն նահատակվել։
Այս հիվանդները րոպե առաջ պիտի հասցվեն Երևանի հիվանդանոցներ։
Եթե կարող եք՝ մի բան արեք։ Չե՛ք կարող, շարունակեք կուլ տալ ձեր լանչի մառոլը։

1. Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ աստմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է:

2. Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:

3. Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկտատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:

4 .Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար:

5. Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում