Ներքին 3 տարի առաջ - 14:20 14-08-2023

Գյումրի ԲԿ տեղափոխված հիվանդները 5-ն են, որոնք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում

Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի֊Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկի վարչական տարածքում, որի հետևանքով կա 11 զոհ և 6 վիրավոր, վիրավորներին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն, նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Տուժածներին վիրահատական միջամտություն չի ցուցաբերվել, փոխարենն իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ։

Վիրավորների ինքնությունը հայտնի է․ Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրի ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևան։

Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածների շարքում Շիրակի մարզի բնակիչներ չկան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը