Արտաքին 3 տարի առաջ - 00:10 11-12-2022

2022 թվականին կտրուկ աճել են լրագրողների մահվան դեպքերը

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի աշխարհում 67 լրատվամիջոցի աշխատակից է մահացել։ Մահվան դեպքերի աճը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող պատերազմի, Հաիթիում առկա քաոսի և Մեքսիկայում հանցավոր խմբավորումների գործունեության հետ։

Հաղորդվում է, որ նախորդ տարի իրենց կան մասնագիտական պարտականությունները կատարելիս մահացած լրագրողների թիվը եղել է 47։

2022 թվականին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը եղել է Ուկրաինան, որտեղ ռազմական հակամարտությունը լուսաբանելու ժամանակ սպանվել են լրատվամիջոցների 12 ներկայացուցիչներ։ Նրանց մեծ մասը ուկրաինացիներ են, բայց կան նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, օրինակ՝ ամերիկացի վավերագրող Բրենտ Ռենոն։

Նշվում է, որ սպանությունների թվի ավելացմանը նպաստել են նաև Մեքսիկայում հանցավոր կազմակերպությունների ահաբեկչությունները և Հայիթիում տիրող իրավիճակը ։ Այս երկրներում սպանվել են համապատասխանաբար 11 և 6 լրագրողներ։

Բացի այդ 375 լրագրողներ ներկայումս բանտարկված են իրենց աշխատանքը կատարելու համար։ Լրատվամիջոցների աշխատողների շրջանում քրեական գործի ամենաբարձր ցուցանիշներն առկա են Չինաստանում, Մյանմայում և Թուրքիայում են: 2021 թվականին բանտարկված լրագրողների թիվը կազմում է 365:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը