Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:08 08-12-2022

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է Արցախի նախագահի՝ France 24-ին տված հարցազրույցը

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ֆրանսիական «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցը։ Այս մասին Աբդուլլաևան գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Լեյլա Աբդուլլաևան ընդգծել է, որ «France-24» հեռուստաալիքի հարցազրույցը, այսպես կոչված, անօրինական կազմակերպության ներկայացուցչի հետ, «խրախուսում է անջատողականության քարոզչությունը»: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։

Աբդուլլաևան նաև հայտնել է, որ նման քայլերը վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

«Դա ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և վնասում է խաղաղության ջանքերին՝ սրելով առանց այդ էլ լարված իրավիճակը»,- ​​գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի