Ներքին 3 տարի առաջ - 23:25 02-12-2022

Եթե պետությունը գները զսպող քաղաքականություն չի մշակում, ուրեմն կազմակերպությունը բարի կամք է դրսևորել, որ 200 դրամ է սահմանել․ քաղաքացի

«Նախկինում Զովունի բնակավայրը սպասարկում էր կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող թվով երկու ավտոբուսային երթուղի»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Զովունիի բնակիչ Արկադի Գալստյանը՝ խոսելով Զովունի-Երևան նախկինում եղած երթուղիներից։

«Հեղափոխությունից հետո կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երկու երթուղին էլ հանվեց և փոխարինելու եկավ 75 համարի միկրոավտոբուսային երթուղին, որի ուղեգիծը Զովունի բնակավայրից մինչև Դավիթաշեն վարչական շրջան էր, իսկ փոխադրավարձը 200 դրամ էր։ Քսանապատիկ ավելի անգամ կրճատվել է ուղեգիծը, և կրկնակի թանկացել է փոխադրավարձը»,- ասաց Գալստյանը։

Հետաքրքրվեցին, թե ինչ-որ տեղ իրենց դժգոհություններն բնակիչներն արտահայտե՞լ են։

Գալստյան պատասխանց. «Այս խնդրով երևի երեսուն անգամ դիմել եմ պատկան մարմիններին, հետաքրքիր է այն փաստը, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քայլած, «դմփդմփհու» արած, մասնագիտությամբ կենսաբան, փիլիսոփա, քիմիկոս, բրուտ, ատաղձագործ փոխնախարարները, նախարարները չեն հասկացել, որ պետք է մրցույթ հայտարարելուց առաջ գոնե ուղեգիծ սահմանեն, մրցույթ հայտարարել, պրծել են, նոր ուղեգիծ են սահմանել։ Պետական վերահսկողությանն եմ դիմել, կոմիտեից ստացել եմ պատասխան, որ ուսումնասիրություններ են իրականացվում»։

Գալստյանն ասաց, որ մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որը ինչ-որ կապ ունի Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ։

«Հետաքրքիրն այն է, որ բացի այն, որ մրցույթի միակ մասնակիցը եղել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ փոխկապակցված տրանսպորտային ընկերությունը, երկրորդն էլ ուղեգծի սակագինը իրենք են սահմանել 200 դրամ։ Բա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փնթի նախարարությունը, ինչի նվազագույն շկալա չի սահմանել, թե արժեքն ինչքան կարող էր լինել։ Ծառոկյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը փաստորեն Աստծո կամոք չի սահմանել 800, 1200 կամ 7000 դրամ։ Եթե սահմաներ 10000 դրամ, միգուցե հենց այդ սակագնով էլ շահագործեր, որովհետև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պատասխանը հենց դա էր, որ ասում էր, որ ինքը պետք է գին սահմաներ, հետևությունն այն էր, որ եթե ինքը պետք է գին սահմաներ, կարող էր նաև 8000 դրամ սահմանել»։

Գալստյանն ընդգծեց, որ պետությունը ոչ մի քայլ չի իրականացրել գների զսպման ուղղությամբ. «Եթե դու՝ որպես պետություն, գների զսպողական քաղաքականություն չես կարողանում իրականացնել, նշանակում է՝ ինքը բարի կամք է դրսևորել, որ 200 դրամ է սահմանել, եթե հանկարծ ցանկանար 8000 դրամ սահմանել, պետք է այդքան սահմանվեր»։

Հարցին, թե ինչով են հիմնավորում նման սակագնի բարձրացումը, Գալստյանն արձագանքեց. «Ժողովրդին խափում են նրանով, որ ասում են՝ այն ժամանակ գազելները գերբեռնված էին, իսկ հիմա ավտոբուսները քաղաքակիրթ են։ Մենք ասում ենք՝ այն ժամանակ, երբ որ գազելները գերբեռնված էին, դա քո պարտականության չկատարման արդյունք էր, որովհետև օրենքը սահմանում էր, որ պետք է գազելները գերբեռնված չլինեն, ուղևորափոխադրում իրականացնող գազելը պետք է տեղափոխի 13 հոգի։ Այն ժամանակ դուք ձեր տեղում չէիք, գազելները գերբեռնված էին, հիմա էլ տեղում չեն, 300 դրամ է։ Սակագնի թանկացման արդյունքում իրենք ինչ-որ «քաղաքակիրթ» փոխադրում են մատուցում՝ առանց հասկանալու, որ դա մեկը մյուսի հետ կապ չունեն»։

Հարցրինք Գալստյանից, սկզբնական շրջանում, երբ նոր էր սակագինը բարձրացել, բնակիչները դժգոհում էին, ակցիաներ էին անում, իսկ հիմա ինչպես են պայքարում, Գալստյանը պատասխանեց. «Կառավարությունը բնակիչների ատամները հաշվել է, ոչ միայն Զովունի բնակավայրի, այլև ամբողջ հանրապետության, հայ ժողովրդի։ Սկզբում ժողովուրդը ընդվզում է, նվնվում է, բայց հետո թուլանում ու հաճույք է ստանում փորի վրա պառկած»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում