Ներքին 3 տարի առաջ - 20:35 01-12-2022

ԱԱԾ-ում ամենահարուստ նյութեր ունեցողը ես եմ. թույլ չեմ տալիս այն ոչնչացնել

ԱԱԾ-ում տասնամյակներով պահվող գաղտնի փաստաթղթերը կոչնչացվեն։ Կառավարությունից եկած որոշումն ԱԺ-ում արդեն իսկ օրեր առաջ քննարկվել է։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ հարցնելով՝ թե արդյո՞ք դա ամենալավ ապացույցը չէ նրա, որ ներկայիս պաշտոնյաները վախեր ունեն, որոնք ուզում են վերացնեն՝ պատասխանեց.

«Նաև իրենց հայրիկների։ Պետք է այս ամենն ավելի խորն ընկալվի ու ռազմավարական տեսակետից նայվի խնդրին։ Արխիվ՝ նշանակում է պատմական հիշողություն։ Դրա համար ես շատ խիստ արտահայտվեցի դրա վերաբերյալ։ Ինձ համար սա շատ անակնկալ որոշում էր, քանի որ այն օրվա հրատապ խնդիրներից չէ։ Այդպիսի բան աշխարհում չկա, որ ԱԱԾ նյութերը ոչնչացնեն։ Փակել լինում է, բայց ոչնչացնել ՝ ոչ, չի լինում։ Բայց ինչո՞ւ են իրենք կոչում ԱԱԾ, իրենք ինչո՞ւ են ոչնչացնում՝ դա նաև ԿԳԲ-ինն է, Զարմանալի չթվա, բայց դա հավասարազոր է նրան, որ որոշում ընդունեն՝ Մատենադարանը պետք է ոչնչացնեն։ Այդ արխիվում շատ մեծ ծավալով կան նաև ինձ հետ կապված գործեր, կարող եմ դա ամենայն պատասխանատվությամբ ասել, որ որևէ մեկի վերաբերյալ նյութերը չեն կարող նույնիսկ ինձ վերաբերող նյութերի մեկ քառորդը կազմել։ Ինչ վերաբերում է օպերատիվ նյութերին՝ ապա ժամանակին Մոսկվայից «մեմորիալ»-ի պատասխանատուներից մեկն ինձ փոխանցեց, որ իրենք ապշած են, քանի որ ԿԳԲ-ի աղբյուրները բացվել է, այս ժամանակ մատչելի դարձավ իրենց։ Ես այդ ժամանակ երեխայություն արեցի, ինձ առաջարկում էին, որ ինձ վերաբերող նյութերը ես ստանամ, բառացի ասվում էր՝ օրինական ԿԳԲ-ի ուշադրության կենտրոնում ամենից առաջ եղել է ՀՀ-ն , ՀՀում՝ Ազգային միացյալ կուսակցությունը, այդ կուսակցությունում՝ Հայրիկյանը, հիմա այդ նյութերն ասացին կուզե՞ք ստանալ, ես էլ ասացի՝ լավ, դրանով հետո կզբաղվեմ։ Ինձ վերաբերող նյութերն իրենք առանց իմ թույլտվության ոչնչացնելու իրավունք չունեն, նրանց հետ որևէ կերպ վարվելու իրավունք չունեն։ Երբ որևէ մեկն իմ նյութերն ուզում էր կարդալ, ինձ հարցնում էին՝ թույլ տալի՞ս եք, այսինքն դրանց սեփականատերը նաև ես եմ։ Փաստորեն այն բոլոր նյութերը, որոնք վերաբերում են ոչ իրենց՝ այլ տարբեր մարդկանց, նրանք դա ձեռք տալու հարցում նույնիսկ պետք է թույլտվություն ստանային։ Հիմա ես իրավունք չեմ տալիս։ Ամենահարուստ նյութեր ունեցողը ես եմ, դա մեր ազգի պատմությունն է, մեր ազգի նկատմամբ կիրառված չարագործությունների, մեր ազգի ազատագրական պայքարի խորհրդանիշն է»։








Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

Ձեզ գուցե հետաքրքրի