Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:37 21-02-2023

Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը․ թույլ չի տալիս իրենց ընտանիքի քաղաքական կեցվածքը․ Գեղամ Մանուկյան

2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի և բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականությունը, և նույն տրամաբանության մեջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը և այս դատաքննությունը դրա վառ վկայությունն են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, իշխանությունները սեփական հանցանքներն ու մեղքերը քողարկելու համար փորձում են թիրախավորել հանրության համար հարգելի անձանց՝ նախկին զինվորականների, տարբեր գործիչների:

Հարցին, թե ինչու են հենց զինվորականներին թիրախավորում, Մանուկյանը պատասխանեց. «Խորքային պատճառ կա։ ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը: Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ իշխանության գալուց առաջ էլ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ: Այսօր, իրականում, մեր երկիրը անվտանգության խնդիր ունի, որովհետև ԱԽ քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է: ԱԺ-ում բազմել են շատերը, որոնք տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսության գաղափարը»:

Նրա խոսքով օրենքի շրջանակներում այս ամենի հետ կապված դատաստան է լինելու:
Անդրադառնալով նրան, որ հենց ինքը Փաշինյանը, Գրիգորի Խաչատուրովին գեներալի կոչում է շնորհել, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սրանց համար երկրի կառավարումը գործագործ խաղալ է, ռեզին խաղալ է, իրենց պատկերացումը սա է: Որովհետեւ նույնիսկ զինվորական կոչում շնորհելը, որ վերապահված է ՀՀ նախագահին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր ստատուս գրել, որից հետո լինում էր նախագահի հրամանագիրը: Ինչ վերաբերում է մարտական խաչ շնորհելուն, դա առանձին պատմություն է: Ի վերջո եղել են տավուշյան գործողությունները, որի համար մարդիկ պետք է պարգեւատրվեին:

Նիկոլ Փաշինյանի պոռոտախոսությունները Սարդարապատի հուշահամալիրում և հիմիկվա ելույթները 180 աստիճան իրար հակասում են: Սարդարապատում հայտարարում էր՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, հիմա վիզը ծուռ ամեն օր բանակին թիրախավորում է, ասելով՝ դե, բանակ չկար, որ կարողանայինք 44-օրյա պատերազմում հաղթանակով ավարտել»:

Գեղամ Մանուկյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, թույլ չի տալիս հստակ դիրքորոշումն ու կեցվածքները, նաև իրենց ընտանիքի քաղաքական կեցվածքը. «Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ կանգ չեն առնում որևէ կարմիր գծի առաջ և կարող են ոտնատակ տալ ամեն ինչ»:

Ավելի վաղ Գեղամ Մանուկյանը տեղեկացրել էր, որ կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել Խաչատուրովին շտապ անհրաժեշտ դեղերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ