Արտաքին 3 տարի առաջ - 11:11 30-11-2022

ԱՄՆ-ն աշխատանքային խումբ է ստեղծում Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

ԱՄՆ-ը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը։

Ըստ աղբյուրի՝ խմբում ներառվելու են Յոթնյակի անդամ երկրները և նրանց ամենամոտ դաշնակիցները: Խմբի անդամները կհանդիպեն դեկտեմբերին Փարիզում։

Դրա ստեղծման շուրջ քննարկումները սկսվել են նոյեմբերի սկզբին՝ Մյունսթերում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, նշում է թերթը։ Ենթադրվում է, որ «էներգետիկ խումբը» անալոգիայով կաշխատի ապրիլին արևմտյան երկրների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ Կիևին ռազմական օգնությունը համակարգելու համար։

Երեքշաբթի ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ ցանցերին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար 53 մլն դոլար հատկացնելու մասին։ Աջակցության այս փաթեթը կներառի բաշխիչ տրանսֆորմատորներ և այլ սարքավորումներ:

Ինչպես նշվում է Պետդեպարտամենտում, օգնության նոր տրանշը կկազմի 55 միլիոն դոլար, որը նախկինում հատկացրել էր Միացյալ Նահանգները որպես շտապ օգնություն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։

Ընդհանուր առմամբ, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ ռազմական գործողությունը, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է գրեթե 32 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ 145 միլիոն դոլար՝ «ուկրաինական էներգետիկ հատվածի վերանորոգման, պահպանման և ամրապնդման համար»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի