Ներքին 3 տարի առաջ - 20:48 25-11-2022

Եթե ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չտա, ապա դուրս կգա տարածաշրջանից․ ՔՊ պատգամավոր

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Վերջինս խոսել է ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքների մասին։

«Մենք մի կառույցի անդամ ենք, որը պետք է թույլ չտա՝ որևէ այլ երկիր ոտնձգություն կատարի մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Եվ, ցավոք, այս կառույցը, որը կոչվում է ՀԱՊԿ, իր պարտականությունները չի կատարում Հայաստանի նկատմամբ։ Այս առումով՝ ՀԱՊԿ-ն տալիս է հնարավորություն Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ունենա հավակնություններ։ Իմ պատկերացմամբ՝ պատերազմը ավարտված չէ, և ցանկացած պահի հնարավոր է ագրեսիա Ադրբեջանի կողմից, և դրա զսպող մեխանիզմներից մեկը հենց պետք է լինի ՀԱՊԿ-ն։ Բանակցությունները, որ տեղի են ունենում միջազգային հարթակում հենց այս և այլ ձևաչափերով, ինչպես նաև արևմտյան երկրների ղեկավարների մասնակցությամբ, որպեսզի տարածաշրջանում ունենանք խաղաղություն։ Այս ամենի վերաբերյալ գուցե ՀԱՊԿ ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, դրանք օրինակ կարող են լինել կոմունիկացիաների մասին, հետևաբար այստեղ առաջընթաց է գրանցվել, նկատվել, որը նաև մեր երկրի ղեկավարը արձանագրել է»։

Բաքոյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ դիրքորոշում, որը կարմիր գիծ է, և այն իրենք միշտ արտահայտում են ռազմավարական ընկերների հետ շփումների ժամանակ։ Պատգամավորը շեշտեց, որ իրենք ՀԱՊԿ-ից պահանջել են, որ վերջինս կատարի իր ստանձնած պարտավորությունները։

«Մենք բաց և անկեղծ ենք մեր հասարակության հետ, նաև ՀԱՊԿ գործընկերների։ Մենք ասում ենք, որ իրենք պետք է տան քաղաքական գնահատական, և այլընտրանք չկա քաղաքական գնահատականին, որի արդյունքում էլ պետք է հետևեն գործողություններ։ Այս պահին մենք գնում ենք այն ճանապարհով, որպեսզի ՀԱՊԿ-ն տա քաղաքական գնահատական, հակառակ դեպքում՝ ՀԱՊԿ երկրների հետ քննարկելու ենք, թե ինչ է տեղի ունենալու ՀԱՊԿ-ի հետ, որովհետև հակառակ դեպքում ՀԱՊԿ-ն Հայաստանից դուրս է գալու, տարածաշրջանից է դուրս գալու»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը