Ներքին 3 տարի առաջ - 18:59 24-11-2022

Շտապօգնության Երևանի պարկը թարմացվելու է Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կանգնած մեքենաներով

«Վերջին մեկ տարվա ընթացքում մարզային շտապօգնության պարկն է թարմացվել, հիմա՝ նվիրատվության շնորհիվ արդեն Երևանի պարկը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ խոսելով Ճապոնիայի դրամաշնորհային ծրագրով նվիրաբերված մեքենաներից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենաներ են, 4-ը` ռեանիմոբիլ:

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից՝ արդյոք բոլոր մարզերի շտապօգնության բաժանմունքներն են համալրվել նոր մեքենաներով, Խաչատրյանն ասաց. «Գրեթե բոլոր մարզերին նոր մեքենաներ հասել էին, դա մեկուկես տարի առաջ արված ծրագիր է»։

Խոսելով Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կանգնած մեքենաներից՝ Խաչատրյանն ասաց. «Դրանք ռեանիմոբիլներ են և գծային շտապօգնության մեքենաներ, այսինքն՝ ընթացիկ շտապօգնության կանչեր ընդունող մեքենաներ են։ Դրանք գերժամանականկից, հագեցած առաջին օգնության համար բոլոր սարքավորումներով, ախտահանման ժամանակակից տարբերակով աշխատող մեքենաներ են, շտապօգնության Երևանի պարկը թարմացվելու է այդ մեքենաներով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը