Արտաքին 3 տարի առաջ - 10:01 24-11-2022

Բայդենի մամուլի քարտուղարը ճեպազրույցի ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ բախվել է լրագրողների հետ, հայտնում է Sky News-ը։

Ձայնը բարձրացնելու պատճառը Daily Caller-ի լրագրողի հարցն է եղել, որը միջոցառմանը մասնակից ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիին հարցրել է, թե ինչ է արել նա կորոնավիրուսի տարածումը հետաքննելու համար։

«Ես խոսքը չեմ տալիս մարդկանց, ովքեր գոռում են: Դուք անհարգալից եք ձեր գործընկերների և մեր հյուրի նկատմամբ: Ես ձեզ խոսք չեմ տա, եթե դուք բղավեք և բացի դրանից, դուք ժամանակ եք խլում, քանի որ բժիշկ Ֆաուին մի երկու րոպեից պետք է հեռանա: Ես վերջացրի, ես Ձեզ հետ չեմ վիճի»,- նյարդայնացած ասել է Ժան Պիերը՝ հեռանալով ամբիոնից և տեղը զիջելով Ֆաուչիին։

Այնուամենայնիվ, ճեպազրույցին ներկա մեկ այլ լրագրող աջակցել է գործընկերոջը՝ նշելով, որ նրա հարցը կորոնավիրուսի վերաբերյալ արդարացված է: Ի պատասխան՝ Բայդենի մամուլի քարտուղարը, վերադառնալով իր տեղը, բարձրաձայն ասել է, որ հիմա «ձեր հերթը չէ»։

«Հարցը լսում եմ, բայց մենք այնպես չենք անում, ինչպես դուք եք ուզում, դա անհարգալից է, վերջացրի, Սայմոն (լրագրողի անունը. – խմբ.), հերիք է»- զայրացած ամփոփել է Ժանը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կտրուկ ընդհատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին հարց տվող լրագրողին, որը մամուլի ասուլիսի ժամանակ դիմել էր մահացած կոնգրեսական Ջեքի Վալորսկուն։

Ի պատասխան Ժան-Պիերն ասել է, որ այժմ «խոսելու հերթը չի հասել», իսկ ավելի ուշ նա բացատրել է, որ նախագահը փորձել է զանգահարել հանգուցյալ կոնգրեսականին, քանի որ նա «անընդհատ մտածում է» նրա մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում