Արտաքին 3 տարի առաջ - 11:08 23-11-2022

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է. գրանցվել է 70 հետցնցում

Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 35 զոհի մասին։
«AFAD-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 46-ի, նրանցից 37-ը գտնվում են Դյուզջեում, վեցը վիրավորվել են Զոնգուլդաքում, մեկական՝ Ստամբուլում, Բոլուում և Սաքարիայում»,- հայտնում է TRT-ն։

AFAD-ի տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 70 հետցնցում։
6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումները գրանցվել են 01.08 UTC:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, շրջանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը