Ներքին 3 տարի առաջ - 17:32 20-11-2022

«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի ընդունման դեպքում ՀՀ-ն կդառնա ՈՒՊՈՎ անդամ

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նշվում է, որ նման օրենք ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին և դա ՈՒՊՈՎ անդամակցության պահանջներից մեկն է։ Սակայն ՈՒՊՈՎ քարտուղարության կողմից օրենքի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային, որի արդյունքում օրենքի մի շարք դրույթներում փոփոխություններ կատարելու և նոր դրույթներ լրացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Նշվում է, որ ՈՒՊՈՎ անդամ չհանդիսանալը խոչընդոտներ է ստեղծում բուսաբուծության ոլորտում ներդրումների իրականացման համար, վստահության բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները չեն կարողանում ձեռք բերել առավել մրցունակ, բարձր բերքատվությամբ և լավագույն որակներով օժտված նոր սորտերի և հիբրիդների բարձր դասի կամ կարգի սերմեր և տնկանյութ, որը հանգեցնում է բուսաբուծության ոլորտի արտադրողականության նվազմանը։

Բացի այդ Հայաստանի Հանրապետության սելեկցիոներների կողմից կամ ժողովրդական սելեկցիայի արդյունքում ստեղծված լավագույն տեղական սորտերի համար պաշտպանություն չի իրականացվում, որի արդյունքում նոր սորտերի բուծողները չեն կարողանում դրանց օգտագործման դիմաց ստանալ վճարներ։ Բացակայում է տեղական սորտերի պաշտպանությունն ու կանոնակարրգված օգտագործումն ու տարածումը:

Հոկտեմբերի 27-ին և 28-ին կայացած ՈՒՊՈՎ խորհրդատվական կոմիտեի նիստում օրենքի նախագիծը հավանության է արժանացել և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը մեկ ամսվա ընթացքում կդառնա ՈՒՊՈՎ անդամ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից