Մամուլ 10 ամիս առաջ - 07:49 17-10-2025

25 մլն դրամի ներդրում` ի վնաս «Կարմիր գրքում» առկա բույսերի եւ կենդանիների. ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:
Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչեւ 35 մլն-ի։

Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ եւ կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը:
Նախ, «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում կարմիրգրքային բույս չկա։
Այնինչ, Արփինեն գյուղի երիտասարդների հետ գնացել, նկարել է, անգամ՝ նշել դրանց կոորդինատները։
«Մենք ունեինք Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) եզրակացություն, որ 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված, եւ 16 տեսակի կենդանի կա։ ՀՀ սահմանադրությամբ՝ արգելված է նման տարածքում հանքարդյունաբերություն իրականացնել»,- ասում է Արփինեն։
Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը։
Այսպիսով, ովքեր էին պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար.
Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։
Այս կազմակերպությունները կապված կամ փոխկապակցված են նախկին պաշտոնյաների հետ։
Հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։
Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու ծրագրին, որը առաջարկել էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։
Հասարակական ճնշումներից հետո բոլոր ընկերությունները, հասկանալով հետագա դժվարություններն ու ծագած խնդիրները, հետ կանգնեցին սարը հանքի վերածելու մտքից՝ բացի Օրդուխանյանների «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։
Օրդուխանյանները Երեւանում՝ քաղաքի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկում, նորակառույց են վեր խոյացնում։
Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։
Օրդուխանյանները, հաշվի չառնելով որեւէ բողոք, հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, եւ այս ամենաթողությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի թեթեւ ձեռքով է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրել են, որ Ավինյանի հայրը Օրդուխանյանների ընկերություններից մեկի տնօրենն է եղել։
Փորձեցինք Արփինե Խաչատրյանից հետաքրքրվել՝ արդյոք տեղյակ է։ Արփինեն հաստատեց, որ գյուղում բնակիչների զրույցներից է հասկացել եւ նրանց խոսքից տեղյակ է, որ կա նման բան։
«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց Օրդուխանյանին. զանգին պատասխանողը պնդեց, որ Օրդուխանյանը խորհրդակցության է, եւ ըստ առաջնահերթության՝ հետ կզանգահարի: Սակայն մինչ ուշ երեկո նրանից այդպես էլ զանգ չստացանք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur