Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:53 19-11-2022

Մենք չենք վարում ագրարային քաղաքականութուն, մսի գինն էլ, ըստ էության, որոշվում է առաջարկից և պահանջարկից․ Պիպոյան

«Շատ բարդ հարց է, մսի գինը արդարացված է, թե ոչ։ Օրինակ՝ խոզի մսի գինը սրանից մի երկու ամիս առաջ ավելի թանկ էր, հիմա գնանկում է, գնաճ չէ, տարվա կտրվածքով գնաճ է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով շուկայում մսի գնի արդարացի լինելուց։

Ըստ Պիպոյանի՝ մսի նման գնի գլխավոր պատճառն այն է, որ մենք չենք վարում ագրարային քաղաքականություն․ «Երբ մենք չենք վարում ագրարային քաղաքականութուն, գները, ըստ էության, որոշվում է առաջարկից և պահանջարկից, նաև շատ դեպքերում որոշվում է գյուղացու կյանքի թանկացումից․ գյուղացին գիտի, որ ունի մի ցուլ, մի կով, որը իր ապրուստն է, ինքը գնահատական է տալիս՝ ինչքան փող է պետք իրեն այս կյանքն ապրելու համար»։

Հարցին, թե վերավաճառողների խնդիր չկա արդյոք այստեղ, Պիպոյանն ասաց. «Այդ օղակում չարաշահումները քիչ են։ Նրանք բերում, միսը տեսակավորում են, և ինչ-որ հատվածներ կան, որ շուկայում ավելի էժան են վաճառվում վերջնական հաշվարկով, քան իր ձեռքբերման գինն է, օրինակ խոզի մսի օրինակով՝ խոզի թևի միսը միշտ ավելի էժան է վաճառքի դրված Երևանում, քան ամբողջական խոզի մթերման գինն է»։

Հետաքրքրվեցինք Պիպոյանից՝ իսկ սպառողը կարողանում է արդյոք այդ գնով միս ձեռք բերել․ «Չի կարելի մսով պայմանավորել սպառողի վիճակը, շուկան այնպիսին է, որ մի տարի միսը թանկ է լինում, հավի մսի սպառման ծավալն է աճում, մարդիկ գումար չեն ունենում, գնում, հավի միս են առնում։ Մեր երկրում հավի մսի սպառման հետ կապված հետաքրքիր հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ շատ դեպքում տավարի միսը փոխարինում են հավի մսով ոչ թե նրա համար, որ դրանք համարժեք են, այլ գումար չունեն։ Բայց իրականում ամեն ինչ այնքան է թանկացել, որ միսը էլ այդ գնաճի մեջ առաջնային դիրքերում չէ։ Այսինքն՝ եթե ընդհանուր ապրանքախումբը վերցնենք, մսի գնաճը առաջին տողերում չենք տեսնի»։

Ըստ Պիպոյանի՝ կենդանիներ պահելը բավականին թանկ է գյուղացու համար. «Կենդանին պահելը թանկացել է գյուղացու համար։ Կան մսի գնի բարձրացման օբյեկտիվ և սյուբեկտիվ գործոններ, բայց մեր հիմնական խնդիրը քաղաքականություն չունենալն է։ Այ որ ունենայինք ագրարային քաղաքականություն, որը կնստեր, ինքնարժեքը կհաշվեր, պետությունը կաջակցեր, երբ որ ինչ-որ ինքնարժեքի բաղադրիչ շատ գնաճ տար, պետությունը քաղաքականություն կվարեր, որ այդ բաղադրիչի վրա ունենար ազդեցություն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին