Ներքին 3 տարի առաջ - 00:16 19-11-2022

Արևմուտքի գլխավոր նպատակն է կանխել մեր պետականության քանդումը․ Ստեփան Գրիգորյան

Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանն է։ Հարցազրույցի թեման է Ֆրանսիայի Սենատի բանաձևը։

«Ֆրանսիան և ԱՄՆ-ը վերջին ժամանակներս շատ ակտիվ են տարածաշրջանում։ Իմ կարծքով՝ նաև Եվրամիությունում հասկացան, որ տարածաշրջանում գնում են պրոցեսներ, որոնց արդյունքում կարող է նույնիսկ Հայաստանը կորցնել իր սուվերենությունը։ Իմ կարծիքով՝ այդ ակտիվության պատճառը ոչ միայն կապված է նրա հետ, որ Արևմուտքն ուզում է, որ այստեղ հաստատվի խաղաղություն, որ մենք լեզու գտնենք ադրբեջանցիների հետ, այդ բոլոր կոմպոնենտները կան, բայց գլխավոր միտքը՝ կանխել մեր պետականության քանդումը, քանի որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է, բարդ պրոցեսներ են գնում»։

Գրիգորյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի գլխավոր նպատակն է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը։ Գրիգորյանը նշեց, որ բանաձևում կա ակնարկ, որ Ֆրանսիան կճանաչի ԼՂ-ի անկախությունը, եթե Ադրբեջանը չզսպի իր ախորժակը։

«ԱՄՆ-ի քայլերը նույնպես զսպիչ մեխանիզմներ են Ադրբեջանի համար։ Ալիևը գիտի, որ այդ խմորումները գնում են, եթե ինքը հիմա կտրուկ քայլեր անի, սխալ անի, այնտեղ կընդունվի նույնաբովանդակ որոշում և Միացյալ Նահանգները չեն սպասի, քանի որ հիմա աշխարհը խառն է և իրենք ժամանակ տալու հակված չեն ու ամերիկացիների հետ Ալիևը այդքան դուխ կունենա խաբել կամ խաղալ»,- կարծում է Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին