-
Խոսք 5 տարի առաջ - 16:18 20-09-2021

Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ թշնամական Թուրքիայի ղեկավարից տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միջնորդավորված կերպով նրանից հանդիպում է խնդրել։ Արհամարհելով դիվանագիտական նրբությունները՝ Էրդողանն այդ մասին հայտարարեց և ի ցույց դրեց Հայաստանի ղեկավարության նկատմամբ իր հրամայական ու անհարգալից կեցվածքը։ Հատկանշական է, որ թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը։

Էրդողանի կողմից միայն այդ նախապայմանի հիշատակումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանին պարտադրվող թուրքական այլ նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի դե յուրե ընդունումը և Արցախից հրաժարումը, Հայաստանի իշխանությունները բավարարել են։

Հայաստանի՝ միակողմանիորեն տարածաշրջանային խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և անհեռանկար գաղափարներով տարված իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ակնհայտորեն չի հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում պանթյուրքական անթաքույց նկրտումներով առաջնորդվող ժամանակակից Թուրքիան և դրա նախագահը, որը տարված է օսմանյան սուլթանների երբեմնի վարքով։

Բայց Էրդողանն ու մեր ժողովրդի թշնամիները շատ հստակ պետք է հասկանան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին չի՛ կարելի նույնացնել հայկական պետության հետ։ Այո, հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն ժամանակներից մեկը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը հրաժարվելու է իր անժամանցելի իրավունքներից և, տեղի տալով ադրբեջանաթուրքական սպառնալիքներին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։

Մեր ժողովրդի պատմության նախորդ դարը ազգային վերածննդի բացառիկ օրինակ ու դաս է։ Կարճ ժամանակում ցեղասպանված ժողովուրդն ի զորու եղավ իր մեջքը շտկել և անհավանական ջանքերով հարյուրամյակների ընդմիջումից հետո պետություն ստեղծել, արվեստ ու մշակույթ զարգացնել, Արցախ ազատագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը և կանխենք Հայաստանի թուրքացումը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը, և մենք համակերպվելու, նահանջելու իրավունք չունենք։

Հ.Գ. Հիշեցնեմ,որ Պատերազմի ընթացքում ՆՓ -ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն.

հետաքրքիր է ինչ փոխվեց , այլևս ահաբեկիչ չեն՞»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում